27 սեպտեմբերի 2007 - 19:34 AMT
Վարդան Օսկանյանը Էլմար Մամեդյարովի հետ չի հանդիպելու Նյու-Յորքում
«Նյու-Յորք այցելության ժամանակ ես չեմ հանդիպելու Ադրբեջանի արտգործնախաար Էլմար Մամեդյարովի հետ, քանի որ մեր հանդիպումը չի նախատեսված օրակարգով»,- Երեւանում լրագրողներին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, նախատեսված է հանդիպում Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: «Համանախագահները ինձ տեղեկացնելու են այն մասին` ինչ պայմանավորվածություններ են եղել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հանդիպման ժամանակ»,- ասել է Օսկանյանը:

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳՆ ղեկավարը մեկնելու է Նյու-Յորք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 62-րդ նստաշրջանին մասնակցելու համար: Հոկտեմբերի 3-ին ծրագրված է Վարդան Օսկանյանի ելույթը ընդհանուր քաղաքական քննարկումներին: