27 սեպտեմբերի 2007 - 19:40 AMT
Հնարավոր է Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ այցելությունը Ղարաբաղի հակամարտության գոտի
Հայաստանի եւ Ադրբեջանի մտավորականության ներկայացուցիչների երկրորդ այցելությունը Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու կկայանա: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը: Նրա խոսքերով, այժմ վաղ է որեւէ կոնկրետ բան խոսել այդ մասին: «Սակայն այն, որ այցելությունները շարունակվելու են, ես ոչ մի կասկած չունեմ»,- ասել է Սմբատյանը:

Հիշեցնենք, որ 2007 թվականի հունիսի 28-ին ՌԴ-ում երկու երկրների դեսպաններ Արմեն Սմբատյանի եւ Փոլադ Բյուլ-Բյուլողլու նախաձեռնությամբ կայացել էր հայ եւ ադրբեջանական մտավորականության ներկայացուցիչների այցելությունը Ստեփանակերտ, Երեւան եւ Բաքու: