4 մարտի 2017 - 10:20 AMT
ՀՀ սպորտային մարմնամարզության կանանց առաջնությանը 17 մարզիկ է մասնակցում

Մարտի 3-ին Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկել է սպորտային մարմնամարզության Հայաստանի կանանց առաջնությունը:

Մասնակցում են 17 մարզիկ Երևանից, Գյումրիից և Էջմիածնից: Մարտի 3-ին որոշվել են բազմամարտի չեմպիոնները և առանձին գործիքների վրա եզրափակչի մասնակիցները (6-ական մարզիկ յուրաքանչյուր մրցաձևից):

Բազմամարտի Հայաստանի չեմպիոն է դարձել Աննա Գրիգորյանը (46.7), երկրորդ տեղը զբաղեցրել է Ելենա Հայկազունին (41.9), երրորդը` Աննա Պետրոսյանը (41.1), հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Եզրափակիչները կկայաանան մարտի 4-ին:

Կարդացեք նաև՝ Հայ մարմնամարզիկները նոր մարզագործիքներ կունենան