4 մարտի 2017 - 10:59 AMT
ՀՀ ՔԿ. ՊԲ-ում դիզվառելիքի հետ կապված խնդիրների մասով նյութեր, հաղորդումներ չենք ստացել

Պաշտպանության բանակում դիզվառելիքի հետ կապված խնդիրների մասով ՀՀ քննաչական կոմիտեում գործ չի քննվում:

«Ձեր կողմից մատնանշված դեպքի վերաբերյալ նյութեր, հաղորդում ՀՀ քննչական կոմիտեն չի ստացել», - PanARMENIAN.Net-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Քննչական կոմիտեին հարց էր ուղղված, թե կոմիտեի վարույթում բանակին մատակարարվող դիզվառելիքի որակի մասով խախտումների հետ կապված որևէ գործ քննվում է կոմիտեում, թե ոչ:

Հարցման մեջ նշված էր, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ-ում ասել է՝ ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել: Վարչապետի խոսքով, պարզվում է՝ դիզվառելիքի հետ կերոսին են խառնում, և շուկայում այդպես անորակ վառելիք վաճառում:

Հարցին, թե ապրիլյան պատերազմից հետո ձերբակալված պաշտոնատար անձանց գործերի շրջանակում կան վառելիքի հետ կապված խախտումներ, կոմիտեն չի պատասխանել:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մարտի 3-ին հայտարարել է, որՊաշտպանության բանակը ռազմական տեխնիկան չէր աշխատանցի, եթե չվստահեր մատակարարվող վառելիքի որակին: Պաշտպանության նախարարը հստակ պատասխան չունի բանակում անորակ վառելիքի հարցին՞