4 մարտի 2017 - 11:07 AMT
Վարչապետը կմեկնի Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մարտի 6-7-ը պաշտոնական այցով կմեկնի Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ)՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

ՀՀ վարչապետի համապատասխան որոշումը տեղադրված է կառավարության E-gov.am կայքում:

Պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը և այլ պաշտոնյաներ:

Եվրասիական տնտեսական միությունում Ղրղզստանի Հանրապետության նախագահության շրջանակում ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները Բիշքեկ քաղաքում մարտի 7-ին կանցկացնեն Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։ Միջոցառմանը կմասնակցեն նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի վարչապետ Բաքըտժան Սագինտաևը, Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը։