Ուկրաինայի մայրաքաղաքում ընթացող ըմբշամարտի միջազգային ներկայացուցչական մրցաշարում մարտի 4-ին պայքարն են սկսում 66, 75, 85 եւ 130 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշները:
Վիճակահանությամբ Հայաստանի ներկայացուցիչները պայքարն սկսում են 1/8 եզրափակչից, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:
Այս փուլում մեր ըմբիշների մրցակիցներն են.
66 կգ` Վասիլ Սիմոնենկո (Ուկրաինա)-Կարապետ Չալյան, 75 կգ` Վլադ Մարիեա Գեորգե (Ռումինիա)-Վարշամ Բորանյան, 85 կգ` Անդրեյ Միխայլովսկի (Բելառուս)-Մաքսիմ Մանուկյան, 130 կգ` Վաչիկ Եղիազարյան-Զվիադ Պատարիձե (Վրաստան):
Հայաստանը ներկայացնող առաջատար ըմբիշները մասնակցում են Կիևում մեկնարկող միջազգային մրցաշարին, որին հայտավորվել է 21 երկրի 337 մարզիկ:
Կարդացեք նաև՝ 1 ոսկի, 1 արծաթ և 2 բրոնզ. ՀՀ ըմբիշների առաջին օրը Կիևի միջազգային մրցաշարում