6 մարտի 2017 - 08:55 AMT
ՀՀ տարածքում փակ ու դժվարանցանելի ճանապարհներ կան. Երևանում սպասվում է +12

Հ-23 ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածը փակ է, իսկ այլընտրանքային ավտոճանապարհը՝ դժվարանցանելի: Այս մասին հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ ներկայացնելով ճանապարհների անցանելիության մասին տեղեկատվություն մարտի 6-ի ժամը 08:30-ի դրությամբ:

Բացի այդ, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Հանրապետության տարածքում մարտի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով: Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +10-12 աստիճան:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: