6 մարտի 2017 - 13:45 AMT
Սուրենյան. Երևանում սպասվում է 10-12 աստիճան տաքություն

Առաջիկա 4 օրերին հարավային տաք օդային հոսանքների ներթափանցումը շարունակվելու է: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում:

Նշվում է նաև, որ ամպամածությունն առաջիկա ժամերից աստիճանաբար կնոսրանա, մինչև մարտի 10-ը հանրապետությունում սպասվում է արևառատ և առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կլինի նորմային մոտ , Երևանում գիշերը տատանվելով 0-ի սահմաններում` ցերեկը սպասվում է +10…+12 աստիճան տաքություն