29 սեպտեմբերի 2007 - 14:33 AMT
ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը չի բացառում մտավորականության երկրորդ այցելության հնարավորութունը Ղարաբաղի հակամարտության գոտի
ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը չի բացառում մտավորականության երկրորդ այցելության հնարավորութունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Դեսպանատան հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ տվյալ այցելությունը ոորեւէ քաղաքական նպատակ չունի: «Մեծ ընդմիջումից հետո Լեռնային Ղարաբաղի հայ եւ արդբեջանական համայնքների միջեւ երկխոսության համար մթնոլորտի ստեղծման փորձ է արվել: Առաջին այցելությունը բարձր գնահատական է ստացել միջազգային հանրության կողմից, իսկ երկու երկրների նախագահների հանդիպումները մտավորականության ներկայացուցիչների հետ բարձր կարգավիճակ են հաղորդել միջոցառմանը: Ես չեմ բացառում հանդիպումների շարունակության հնարավորությունը տվյալ ձեւաչափում»,- հայտարարել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյու-բյուլ օղլին` մեկնաբանելով Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի հայտարարությունը տվյալ ձեւաչափում հանդիպումների շարունակության հնարավորության առումով, հաղորդում է Bakililar.AZ-ը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը այս շաբաթ հայտարարել էր, որ կկայանա Ադրբեջանի եւ Հայաստանի մտավորականության ներկայացուցիչների երկրորդ այցելությունը Բաքու, Ստեփանակերտ, եւ Երեւան: Հիշեցնենք, որ ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների նախաձեռնությամբ, 2007 թվականի հունիսի 28-ին կազմակերպվել է երկու երկրների մտավորականության ներկայացուցիչների խմբերի այցելություն Ստեփանակերտ, Երեւան եւ Բաքու: