7 մարտի 2017 - 10:59 AMT
Համբուրգում չեղարկել են Չավուշօղլուի ելույթը

Գերմանական Համբուրգում տեղի իշխանությունների որոշմամբ չեղարկվել է մարտի 7-ին նախանշված Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ելույթը:

Համբուրգի կենտրոնական շրջանի մամուլի քարտուղարի աշխատակիցը հայտարարել է, որ տարածքը Վիլգելմսբուրգի շրջանում, որտեղ պետք է կայանա նախարարի ելույթը, չունի հակահրդեհային համակարգ և այժմ փակ է:

Ավելի վաղ Գագենաու քաղաքի իշխանություններն էին չեղարկել Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագի ելույթը, որը Գերմանիա էր ժամանել Թուրքիայում սահմանադրական հանրաքվեից առաջ թուրք համայնքի առջև ելույթ ունենալու նպատակով: Երբ քաղաքի իշխանությունները չեղարկեցին նրա ելույթը թուրք համայնքի առջև, նախարարը հեռացավ երկրից և հրաժարվեց հանդիպել գերմանացի գործընկեր Հայկո Մաասի հետ: