8 մարտի 2017 - 09:41 AMT
Մարտի 8-10-ն առանց տեղումների տաք եղանակը կպահպանվի

Հանրապետության տարածքում` մարտի 8-10-ը և 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարտի 11-ին կեսօրից հետո, 12-ին՝ շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 10-ի ցերեկը և 11-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում արտի 8-10-ը, 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ին՝ կեսօրից հետո, 12-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մայրաքաղաքում ցերեկը սպասվում է +11-+13 աստիճան տաքություն, գիշերները՝ 0-+2 աստիճան: