9 մարտի 2017 - 12:55 AMT
ԿԸՀ. ՀԱԿ-ը ներկայացուցիչ չի ունենալու տեղամասային 126 ընտրական հանձնաժողովում

Սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները ներկայացրել են տեղամասային 2009 ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու իրենց հայտերը, տեղեկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունը

Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» և «Օրինաց երկիր» կուսակցությունների կողմից նշանակումներ են կատարվել բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովներում: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի կողմից նշանակումներ չեն կատարվել տեղամասային 126 ընտրական հանձնաժողովում, իսկ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության կողմից` մեկ տեղամասային ընտրական հանձնաժողովում:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների թափուր տեղերը սահմանված կարգով և ժամկետներում կլրացվեն համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահների կողմից:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքը ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրությունների համար ձևավորված թվով 2009 տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու հայտերը կարող էին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել մինչև մարտի 8-ը` ժամը 18:00-ն: