10 մարտի 2017 - 11:47 AMT
UWW վարկանիշ. Ըմբիշ Արթուր Ալեքսանյանն առաջատարն է 98 կգ քաշային կարգում

Հայ հունահռոմեական ըմբշամարտիկ, 31-րդ Օլիմպիական խաղերի, աշխարհի կրկնակի և Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն Ըմբշամարտի համաշխարհային միության վարկանիշային աղյուսակում առաջին տեղն է զբաղեցնում (98 կգ քաշային կարգում):

UWW-ի նոր վարկանիշային աղյուսակում երկրորդն է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը՝ 66 կգ քաշային կարգում:

Եվրոպայի չեմպիոն Վարշամ Բորանյանը 71 կգ քաշային կարգում 8-րդն է: Կարապետ Չալյանը 12-րդն է 75 կգ քաշային կարգում, իսկ Արսեն Ջուլֆալակյանը` 15-րդ տեղում է:

Արթուր Ալեքսանյանն ըմբշամարտով սկսել է զբաղվել 2000-ից, նրան մարզել է հայրը՝ Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանը։ 2007-10 թթ. մասնակցել է երիտասարդական մրցումների։ 2010-ին ճանաչվել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, ինչպես նաև իր՝ մինչև 84 կգ քաշայի կարգում աշխարհի չեմպիոն երիտասարդների մեջ։ 2011-ին Ալեքսանյանը փոխել է քաշային կարգն ավելի ծանրի։ Հայաստանի մեծահասակների առաջնությունումհաղթանակից հետո մարզիկն ընդգրկվել է ազգային հավաքականի կազմում։ Իր դեբյուտային Եվրոպայի առաջնությունում, որն անցնում էր Դորտմունդում, հասել է եզրափակիչ՝ զիջելով բելառուս մարզիկին։

2012-ին Բելգրադում դարձել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր, ևս մեկ ոսկի նույն առաջնությունից բերել է հաջորդ տարի՝ 2013-ին։ Առաջին «եվրոպական» ոսկուց հետո Ալեքսանյանը դարձել է Սոֆիայում անցնոց վարկանիշային մրցաշարի առաջատար, ինչն էլ նրան հնարավորություն է տվել մասնակցել 2012-ի Օլիմպիական խաղերին, որտեղ էլ նվաճել է իր բրոնզե մեդալը։ 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր է։