11 մարտի 2017 - 13:44 AMT
Ասադ. ՌԴ-ն ԻՊ դեմ պայքարող միակ արդյունավետ ուժն է

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Ռուսաստանը միակ լուրջ ուժն է, որն արդյունավետ պայքարում է ահաբեկչական «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ: Այդ մասին նա հայտարարել է չինական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում:

«Միակ լուրջ կողմն այդ առումով Ռուսաստանն է, որն արդյունավետ է պայքարում ԻՊ դեմ՝ Սիրիայի հետ համագործակցելով»,-ասել է Ասադը, հայտնում է RT-ն:

2016-ի դեկտեմբերին Ասադը հայտարարել էր, որ Ռուսաստանը երբեք չի փորձում միջամտել Սիրիայի ղեկավարության կողմից որոշումների կայացմանը: