11 մարտի 2017 - 14:32 AMT
Հալեպի ջրամատակարարումը կվերսկսվի 48 ժամվա ընթացքում

Սիրիական բանակը մուտք է գործել վերջերս ԻՊ-ից ազատագրված, Հալեպի հարավում գտնվող Խեֆսեի ջրամատակարարման կենտրոն:

Ջրամուղների վերանորոգումը պիտի ավարտվի առաջիկա 48 ժամվա ընթացքում, և Հալեպի ջրամատակարարումը վերսկսվելու է, տեղական աղբյուրների վրա հղումով գրում է Հալեպի «Գանձասար» օրաթերթը:

Հալեպը մի քանի ամիս զրկված էր ջրից, քանի որ ահաբեկչական խմբավորոմների գրավել էին քաղաքից 60 կմ հեռավորության վրա գտնվող Խեֆսե ջրակայանը: