3 հոկտեմբերի 2007 - 15:14 AMT
Բրիտանացի փորձագետը նշել է Կոսովոյի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների ընդհանուր գործոնները
Կոսովոն այժմ գտնվում է մի շրջանում, որը հետեւեց այնտեղ ՆԱՏՕ-ի եւ Եվրոպայի երկրների կողմից ռազմական գործողության անցկացմանը, ինչն որոշակի պատասխանատվություն է այդ երկրների համար: Այդ մասին հայտարարել է LINKS բրիտանական կազմակերպության գործադիր տնօրեն Դեննիս Սամմուտը: Նրա խոսքերով, բոլոր հակամարտությունների կարգավորման գործընթացում կան երկու ընդհանուր գործոններ: «Առաջինը, հակամարտության լուծումը պետք է գտնվի բանակցային ճանապարհով, երկրորդը` ցանկացած լուծում փոխզիջումային պետք է լինի: Պատկերավոր ասած, չի կարելի ասել, թե լուծումը միայն սեւ կամ միայն սպիտակ է լինելու, Կոսովոյի վերաբերյալ բոլոր քննարկվող տարբերակները գորշ են: Հակամարտության կարգավորմանը հասնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել կարծիքների սպեկտրի ողջ բազմազանությունը»,-նշել է նա, հաղորդում է Day.az-ը: