4 հոկտեմբերի 2007 - 14:55 AMT
Մամեդյարովը հայտարարել է, որ «Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնումը միայն ժամանակի հարց է»
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 62-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական բանավեճի ժամանակ, ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ ղարաբաղյան հակամարտությունն «անվտանգության դեմ ուղղված ամենալուրջ մարտահրավերն է տարածաշրջանում»: Նա հայտարարել է, որ «հակամարտությանն ուղղված բանակցություններն, որոնք ընթանում են 1992 թվականից ի վեր ԵԱՀԿ շրջանակներում, մինչ այժմ հաջողությամբ չեն պսակվել»:

Նա հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում «հարկավոր է հիմնվել միջազգային իրավունքի եւ Անվտանգության Խորհրդի չորս բանաձեւերի վրա, որոնցով նախատեսվում է իր երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության վերականգնում»:

«Ես համոզված եմ, որ Ադրբեջանը կվերականգնի իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Դա զուտ ժամանակի հարց է»,-ընդգծել է Էլմար Մամեդյարովը: