14 մարտի 2017 - 11:41 AMT
ԱՄՆ-ն կշարունակի սատարել ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանությանը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը:

ԱՄՆ դեսպանը հանդիպման ընթացքում նշել է. «Ձեր գրասենյակը էական դերակատարում ունի Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման հարցում: Միացյալ Նահանգների կառավարությունը հավատարիմ է մնում այս հարցում օժանդակելու իր հանձնառությանը»:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր: Բացի այդ՝ ՀՀ ՄԻՊ-ը ներկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նոր կարգավորումները և դրանց կիրառման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Հանդիպման ավարտին կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել ամրապնդել և ընդլայնել ձևավորված արդյունավետ համագործակցությունը: