4 հոկտեմբերի 2007 - 19:04 AMT
ԱՄՆ-ն հուսով են, որ կկարողանան առաջ մղել Ղարաբաղի հակամարտության կարգավորումը
Նյու-Յորքում ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Նիկոլաս Բերնսի եւ Արդբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման ընթացքում շոշափվել է Լեռնային Ղարաբաղի հարցում առաջխաղացումների անհրաժեշտությունը: Մեկնաբանելով հանդիպման արդյունքները` Նիկոլաս Բերնսը հայտարարել է. «Ավելի վաղ ես հանդիպել եմ Հայաստանի արտգործնախարարի հետ: Մենք շարունակելու ենք քննարկել Ղարաբաղի հարցը Արդբեջանի եւ Հայաստանի հետ: Մենք նաեւ լավ քննարկումներ ենք վարել էներգետիկ հարցերով»: Նա նշել է, որ Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը շոշափվել է նաեւ իրանական հարցը. «Մենք խոսել ենք նաեւ Իրանի մասին: Ես տեղեկացրել եմ նախարարին, որ ԱՄՆ-ն շարունակելու են պաշտպանել Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու գաղափարը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Մենք դեմ ենք «Համասը», «Հեզբոլահը», Իրաքի շիա ռազմական խմբավորումներին եւ Ավղանստանի թալիբներին զինելու եւ ֆինանսավորելու Իրանի փորձերին», հաղորդում է ԱՊԱ-ն: