15 մարտի 2017 - 13:21 AMT
Հոլանդիայի ադրբեջանական համայնքի ղեկավարին կդատեն հայերի հասեցին ռասիստական արտահայտության համար

Հոլանդիայի հայկական համայնքն իր ռեսուրսներն ու բարեկամներին է գործի դնում, որպեսզի դատարանը մեղադրական դատավճիռ կայացնի Հոլանդիայի ադրբեջանա-թուրքական համայնքի ղեկավար Իլհան Աշքինի գործով: Այդ մասին հայտարարել է AzNed.nl կայքի ղեկավար Նարմինա Մարդանովան, գրում է Haqqin.az-ը:

Աշքինին ազատազրկում է սպառնում «Ղարաբաղը հայերի գերեզմանը կդառնա» արտահայտության համար:

Իգդիրում ծնված և մեծացած ադրբեջանցի Աշքինը 1991-ին Նիդերլանդներում ստեղծել է առաջին թուրք-ադրբեջանական համայնքը: Հոլանդական Ալմելո քաղաքում Հայոց ցեղասպանսւթյան զոհերի հիշատակին նվիված հուշարձանի բացման դեմ թուրքերի ու ադրբեջանցիների բողոքի ցույցի ժամանակ Իշքանն ասել է. «Ղարաբաղը հայերի գերեզմանը կդառնա»:

Աշքինն արդարացել է, թե իր արտահայտությունը բռնության կոչ չէ Նիդերլանդների հայ բնակչության դեմ: Դատարանը որոշումը կայացնելու է մարտի 17-ին:

Իլհան Աշքինին սպառնում են ուղղիչ աշխատանքներ, պայմանական ազատազրկում կամ կալանք:

Նշվում է, որ Թուրքիայի և Նիդերլանդների հարաբերությունների սրման ֆոնին Աշքինի գործը հատուկ նշանակություն է ստանում:

Ինքը Աշքինը հայտարարել է, թե դատավարությունը հեշտ չի լինելու, քանի որ թուրք-հոլանդական առճակատումը կարող է ազդել իր գործի վրա: «Դատախազն արդեն ասել է իմ պատժի մասին: Ինձ սպառնում է 80 ժամ հանրային աշխատանք կամ 14 օր պայմանական ազատազրկում 2-ամյա փորձնական ժամկետով: Մենք, անշուշտ, կդիմենք Նիդերլանդների Գերագույն դատարան, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան», -ասել է նա:

Թուրքիայի և Նիդերլանդների միջև քաղաքական ճգնաժամի խորացման ֆոնին Անկարան հայտարարել է, որ խզում է դիվանագիտական կապերն այդ երկրի իշխանությունների հետ: Իրավիճակի սրման համար առիթ էր հանդիսացել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի կողմից թուրք նախարարների քարոզարշավի կազմակերպման արգելքը Ռոտերդամում:

Ընթերցեք նաև. Ինչու է Թուրքիան նոր առճակատման մեջ մտել Եվրոպայի հետ