15 մարտի 2017 - 12:55 AMT
Հայերը 5 տարում Վրաստանում մոտ $40 մլն են ներդրել

2012-2016 թվականներին վրացական տնտեսությունում կատարված ուղղակի ներդրումները Հայաստանից կազմել են մոտ $40 մլն:

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության համաձայն, հայկական ներդրումների ծավալի պիկը նշված հինգ տարիներին գրանցվել է 2014 թվականին՝ կազմելով $12.6 մլն:

2012-ին գրանցվել էր մոտ $5.9 մլն ուղղակի ներդրում, 2013-ին՝ $3.7 մլն, 2015-ին՝ մոտ $12 մլն ուղղակի ներդրում:

2016 թվականին ՀՀ-ից ուղղակի ներդրումները կազմել են $5.6 մլն:

Ընդամենը 2016 թվականի ընթացքում կատարվել է 1.68 մլրդ ուղղակի օտարերկրյա ներդրում, որից $578 մլն-ը՝ Ադրբեջանից, $272 մլն-ը՝ Թուրքիայից, մոտ $471 մլն-ը՝ ԵՄ երկրներից: