16 մարտի 2017 - 20:43 AMT
ՊԲ-ն հերքում է Լևոն Մնացականյանի վիրավորվելու մասին տեղեկատվությունը

Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը հերքել է ԶԼՄ-ներից մեկի տարածած տեղեկատվությունը ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի վիրավորվելու մասին:

«Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը», - ասել է նա PanARMENIAN.Net-ին:

Մարտի 15-ին Մնացականյանն այցելել էր արցախաադրբեջանական զորքերի շփման գծի արավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր և տեղում հանրապետության նախագահի պարգևները հանձնել փետրվարի 25-ին հակառակորդի կողմից ձեռնարկված հարձակողական գործողությունը չեզոքացնելու ընթացքում աչքի ընկած զինծառայողներին: