17 մարտի 2017 - 17:48 AMT
Art Directors Club of Europe. Ռիոյի Պարալիմպիադայի պրոմոհոլովակը լավագույն գովազդն է ճանաչվել

We’re The Superhumans գովազդային տեսահոլովակը, որը թողարկել էր բրիտանական Channel 4 հեռուստաալիքը Ռիո դե Ժանեյրոյի Պարալիմպիադայից առաջ, 2016-ի լավագույն գովազդն է ճանաչվել Art Directors Club of Europe (ADCE) մրցույթի ժյուրիի վարկածով:

Դա մի ընկերակցություն է, որին անդամակցում են տարբեր երկրների կրեատիվ ինդուստրիայի ներկայացուցիչներ, գրում է It’s Nice That-ը:

Հոլովակում, որը ժամանակին վիրուսային տարածում ստացավ և ավելի քան 7 մլն դիտում հավաքեց, նկարահնավել է սահմանափակ կարողություններով 140 մարդ: Նրանց թվում են ոչ միայն մարզիկներ, այլ նաև երաժիշտներ, պարողներ և երգիչներ:

ADCE որոշման մեջ ասվում է, որ տեսանյութը հսկայական դրական լիցք է հաղորդում մարդկանց և մեծ ազդեցություն է ունեցել սահմանափակ կարողություններով մարդկանց հանդեպ հանրության վերաբերմունքի վրա: