18 մարտի 2017 - 09:34 AMT
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 38 անգամ

Մարտի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 38 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 250 կրակոց:

ԱՀ ՊՆ հաղորդմամբ, ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Մարտի 16-ին և լույս 17-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով մոտ 450 կրակոց: