18 մարտի 2017 - 09:58 AMT
ՀՀ տարածքում դժվարանցանելի ճանապարհներ կան. Հրազդանում և Ապարանում ձյուն է տեղում

Մարտի 18-ի ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փակ է Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը:

Դժվարանցանելի են Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը և Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:

Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին մառախուղ է: Կոտայքի մարզի Հրազդան, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցք գյուղում թույլ ձյուն է տեղում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:ակ է Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը:

Մարտի 18-ի ցերեկը և 19-ի գիշերը հատկապես լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվում են առատ տեղումներ ձյան տեսքով, առանձին հատվածներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց: