Ահաբեկչական «Իսլամական պետության» դեմ պայքարի ծրագրի դրույթները, որը ներկայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, գրեթե չի տարբերվում Բարաք Օբամայի ռազմավարությունից:
Նոր ծրագիրը ներառում է հարվածներ գրոհայիններին, աջակցություն տեղի ուժերին Մոսուլում և Ռաքքայում, ահաբեկիչներից ազատագրված տարածքների կայունացմանն ուղղված միջոցների ձեռնարկում և նրանց ֆինանսավորման միջոցների արգելափակում, հայտնում է ՌԻԱ Նովոստին NBC-ի վրա հղումով:
Ըստ հեռուստաալիքի զրուցակիցների, վերոնշյալ դրույթները հազիվ թե բավարար լինեն ահաբեկիչներին ոչնչացնելու համար:
Փորձագետներից ոմանք կարծիք են հայտնել, որ հավանաբար, նախագահն այն կուղարկի լրամշակման:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրական արշավի ժամանակ խոստացել է արագ և վերջնական հաղթանակի հասնել ԻՊ դեմ պայքարում: Նա նաև հանդիմանել է Օբամայի վարչակազմին դանդաղկոտության և չափավորության համար: