18 մարտի 2017 - 21:17 AMT
Հայաստանում TATRA բեռնատարներ արտադրող գործարան կկառուցվի

Չեխական TATRA TRUCKS և ZENON LIMITED LIABILITY COMPANY ընկերությունների միջև կնքված հուշագրի համաձայն Կոտայքի մարզում կհիմնադրվի TATRA բեռնատար մեքենաների արտադրության գործարան:

Այս մասին է հայտնել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Արտաշատի ԳԳՄ տնօրեն Անդրանիկ Հարությունյանը: Նա նշել է, որ հիմնադրման աշխատանքներն արդեն մեկնարկել են: Ըստ Հարությունյանի, գործարանի կառուցումը վարչապետ Կարեն Կարապետյանի ու ռուսաստանաբնակ հայ գործարարների` ՀՀ-ում ներդրումների վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածության արդյունքն է:

Ծրագրի ավարտական փուլում նախատեսվում է 2000 նոր աշխատատեղերի ստեղծում:

PAN-ի աղբյուրները հաստատել են գործարանի կառուցման մասին տեղեկությունը: