9 հոկտեմբերի 2007 - 16:40 AMT
Ադրբեջանը հավակնում է Իրանի տարածքներին
Իրանի մեջլիսի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության գծով հանձնաժողովի նախագահ Ալադին Բորուջերդին դժգոհություն է հայտնել Ադրբեջանում հրատարակված աշխարհագրական քարտեզի կապակցությամբ եւ հայտարարել է, որ քարտեզում Իրանի եւ մի քանի մերձակա երկրների տարածքների նշումը որպես Ադրբեջանի տարածքներ` տարածաշրջանում ԱՄՆ-ի եւ Իսրայելի վարած քաղաքականության ցուցանիշ կարելի է համարել: Բորուջերդին հավելել է նաեւ, որ Իրանը հարգանքով է վերաբերվում հարեւան երկրների տարածքային ամբողջականությանը, հաղորդում է Իրանի ISNA գործակալությունը: «Եթե տարածքային հավակնությունների հարց արծարծվի, ապա առաջին հերթին պետք է վերադարձվեն Իրանից օտարված տարածքները»,-հայտարարել է Բորուջերդին:

ISNA գործակալությունը պնդում է, որ Ադրբեջանի ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի կողմից հրատարակված նոր ատլասում Իրանի եւ մի քանի մերձակա երկրների տարածքներ նշված են որպես Ադրբեջանի տարածքներ: