20 մարտի 2017 - 11:21 AMT
ԿԸՀ-ն արձագանքում է ընտրությունների օրը տեղափոխելու Կոնգրես-ՀԺԿ կոչին

ԿԸՀ-ն գործառույթներն իրականացնում է այն հաշվարկով, որ ՀՀ ԱԺ ընտրություններն անցկացվելու են ապրիլի 2-ին: Այս մասին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով Կոնգրես-ՀԺԿ դաշինքի՝ ընտրությունների օրը փոխելու վերաբերյալ առաջարկությանը, գրում է Panorama.am-ը:

«Ընտրությունների օրը նշանակված է, մենք այդ հաշվարկով իրականացնում ենք մեր գործառույթները: Ուրիշ պատասխան այս հարցին չեմ կարող տալ»,- ասել է Մուկուչյանը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կոչ է անում ընտրություններին մասնակից դաշինքներին և կուսակցություններին համաձայնության գալ և առաջարկել իշխանությանն ԱԺ ընտրություններն ապրիլի 2-ից տեղափոխել ապրիլի 9-ը: