9 հոկտեմբերի 2007 - 16:51 AMT
Վրաստանի հայերը բողոքի ցույց կկազմակերպեն ԱՄՆ դեսպանատան առջեւ ի պաշտպանություն Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի
Հոկտեմբերի 10-ին Վրաստանի Հայերի համագործակցության կենտրոնը ցույց է կազմակերպում Թբիլիսիի ԱՄՆ դեսպանատան մոտ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Հայ Առաքելական եկեղեցու վրացական թեմի ներկայացուցիչ Լեւոն Իսախանյանը, ցուցարարները հանդես կգան ի պաշտպանություն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման:

«Մենք կարծում ենք, որ կհավաքվի առնվազն շուրջ 100 մարդ: Մեզ կմիանան ոչ միայն հայերը, այլ նաեւ այլ ազգությունների մեր բարեկամները, օրինակ եզդիները: Ակցիային կմասնակցեն նաեւ Ցեղասպանության զոհերի անմիջական ժառանգները»,-ասել է Իսախանյանը: