9 հոկտեմբերի 2007 - 18:36 AMT
Հայաստանի նախագահն ու ԵԽ հանձնակատարը քննարկել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել դատաիրավական համակարգում ընթացող բարեփոխումներին: Կողմերը դրանք գնահատել են որպես կայուն երաշխիքներ մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակի բարձրացման գործում հաջողության հասնելու համար: Խոսվել է նաեւ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գործունեությանը վերաբերող հարցերի մասին: