21 մարտի 2017 - 10:10 AMT
Բռնցքամարտիկներ Հովհաննիսյանն ու Մանասյանը՝ երիտասարդների ԵԱ բրոնզե մեդալակիրներ

Ռումինիայի Բրաիլա քաղաքում ընթացող Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն ավարտել են իրենց ելույթները։

Կիսաեզրափակիչ դուրս եկած 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն (նկարում) ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը պարտություն են կրել և արժանացել բրոնզե մեդալի, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանը հանդես էր գալիս 7 մարզիկով։