
Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի մոտից քաղաքացիները երթով են անցել դեպի Շահումյանի գերեզմանատանը հարակից «Սան Լազար» սգո սրահ, որտեղ տեղի է ունենալու «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հոգեհանգիստը:
Մարտի 22-ին՝ ժամը 12.00-ից, Մերգելյան ինստիտուտի մուտքի հարակից տարածքից ավտոբուսները քաղաքացիներին կտեղափոխեն վերը նշված սգո սրահ, որտեղից և մեկնարկելու է հուղարկավորության արարողությունը:
49-ամյա Սարգսյանը մահացել է հունվարի 16-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: «Արմենիա» ԲԿ վիրաբուժական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանն ասել էր, որ բժիշկներն արել են հնարավորը՝ «Հաց բերողի» կյանքը փրկելու համար։
Արթուր Սարգսյանը 2016-ի հուլիսի 26-ին՝ ճեղքելով ոստիկանական պատնեշները սեփական մեքենայով սնունդ էր հացրել ՊՊԾ գնդի զավթած տարածք և միացել «Սասնա ծռերին»: 2017-ի փետրվարի 9-ին դատարանը որոշել է կրկին փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը՝ երկու ամսով կալանավորելով նրան: Նա այժմ մեղադրվում է զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ: Մինչև այդ Սարգսյանը մեղադրվում էր պատանդ վերցնելու, շենք, շինություններ զավթելու և ապօրինի զենք կրելու համար, ինչպես և խմբի մյուս անդամները։