10 հոկտեմբերի 2007 - 18:56 AMT
Նոյեմբերի 6-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Շվեյցարիայի խորհրդարանի խոսնակը
Հոկտեմբերի 9-ին Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Քրիսթին Էգերցեգի-Օբրիստի հետ քննարկելու համար հայ-շվեյցարական հարաբերությունների ներկա մակարդակը եւ Հայաստանի հետ առաջիկա միջխորհրդարանական շփումներին առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հանդիպմանը վերահաստատվել են Շվեյցարիայի խորհրդարանի խոսնակի Հայաստան պաշտոնական այցի ժամկետները` նոյեմբերի 6-8-ը: Այցը տեղի է ունենալու ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հրավերով:

Շվեյցարիայի խորհրդարանի խոսնակի մակարդակով սա առաջին պաշտոնական այցելությունն է լինելու Հայաստան եւ կարեւոր խթան է հանդիսանալու երկկողմ հարաբերությունների եւ մասնավորապես, միջխորհրդարանական կապերի ամրապնդման համար: