10 հոկտեմբերի 2007 - 19:10 AMT
Վարդան Օսկանյան. Եվրահանձնաժողովը պետք է կոչ անի Թուրքիային անհապաղ բացել Հայաստանի հետ սահմանը
Եվրահանձնաժողովը պետք է կոչ անի Թուրքիային անհապաղ բացել Հայաստանի հետ սահմանը, քանի որ շրջափակումը Կոպենհագենի չափանիշների խախտում է: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` հանդես գալով Բրյուսելում Եվրահանձնաժողովի Արտաքին կապերի կոմիտեի նիստում: Նրա խոսքերով, սահմանի փակումը բացասաբար է անդրադառնում ԵՄ եւ Կովկասի հարաբերությունների վրա: «Թուրքիան կարող է անդամակցել ԵՄ-ին 10-15 տարուց: Միթե՞ Հայաստանը պետք է այդքան ժամանակ սպասի սահմանի բացմանը: Դա անթույլատրելի է»,-ընդգծել է Օսկանյանը: Նա նաեւ նշել է, որ եթե Թուրքիան չհաշտվի իր անցյալի հետ, նա կարող է լուրջ դժվարությունների հանդիպել ԵՄ-ին անդամակցելիս: «Եվրամիությունը պետք է քննարկի Հայոց ցեղասպանության հարցը մարդու իրավունքների տեսակետից»,-ասել է նա: