22 մարտի 2017 - 16:45 AMT
Կառավարությունը մեքենաներ կտրամադրի գյուղնախարարությանը

ՀՀ կառավարության մարտի 23-ի նիստի օրակարգում ընդգրկված է Գյուղատնտեսության նախարարությանը մեքենաներ տրամադրելու մասին որոշումը։

Նախագծով ՀՀ կառավարությունը որոշում է.

«Գալոպեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ժամանակավոր պահատվության հանձնված` 199 մլն դրամ սկզբնական արժեքով «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի բեռնատար (սառնարան) ավտոմեքենան որպես պետական սեփականություն ամրացնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սնննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը

«Գալոպեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ժամանակավոր պահատվության հանձնված` 235 մլն դրամ սկզբնական արժեքով «ԻՍՈՒԶՈՒ» մակնիշի բեռնատար (սառնարան) ավտոմեքենան որպես պետական սեփականություն ամրացնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: