22 մարտի 2017 - 16:54 AMT
ԼՂՀ ԱԺ պատգամավորը հաստատում է Բաբայանի ձերբակալության լուրը

Մարտի 22-ին ձերբակալվել է ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Այս մասին հայտնել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը:

Նա նշել է, որ ձերբակալման մասին իմացել է Բաբայանի մտերիմներից:

Ձերբակալման պատճառները հայտնի չեն, գրում է Yerkir.am-ը:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքի անդամ, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նույնպես հայտնել է, որ Բաբայանը ձերբակալվել է։

Տեղեկությունը հաստատել են նաև Բաբայանի ընտանիքի անդամները, հաղորդում է «Ազատություն» ռոդիոկայանը։

Սամվել Բաբայանը ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի նախկին գլխավոր հրամանատարն է, ռազմական, պետական և քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ (1996), Արցախի հերոս (1997)։

Օհանյան-Ռաֆֆի-Օսկանյան դաշինքի աջակիցներից է: