23 մարտի 2017 - 09:35 AMT
Դժվարանցանելի ճանապարհներ կան. Գորիսում ու Սիսիանում ձյուն է տեղում

Մարտի 23-ի ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում թույլ ձյուն է տեղում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: