11 հոկտեմբերի 2007 - 18:43 AMT
Ռ.Քոչարյան. Ղարաբաղյան հակամարտությունը հազիվ թե կարգավորվի մինչեւ 2008 թվականին Հայաստանում կայանալիք ընտրությունները
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հազիվ թե կարգավորվի մինչեւ 2008 թվականին Հայաստանում կայանալիք ընտրությունները: Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է. «Ես կարծում եմ, որ կողմերը հազիվ թե կարողանան համաձայնության հասնել կարգավորման սկզբունքների վերաբերյալ մինչեւ նախագահական ընտրությունները»: Իր հերթին Ժոզե Մանուել Բարրոզուն կարեւորել է Հայաստանի եւ Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ խնդիրների լուծման որոնումը: