11 հոկտեմբերի 2007 - 20:24 AMT
Հրանտ Դինքի որդին դատապարտվել է ազատազրկման 301-րդ հոդվածով
Ստամբուլի Շիշլիի դատարանի որոշմամբ «Ակոս» հայ-թուրքական թերթի խմբագիր Արատ Դինքը եւ այդ պարբերականի սեփականատեր Սարգիս Սերոբյանը դատապարտվել են մեկ տարվա ազատզրկման: Արատ Դինքն ու Սարգիս Սերոբյանը մեղադրվում էին Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով «ազգային ինքնությունը վիրավորելու համար»: Ճիշտ է, դատարանը, հաշվի առնելով, որ Դինքն ու Սերոբյանը դատապարտվում են առաջին անգամ, հետաձգել է դատավճռի կատարումը, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք, որ հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Արատ Դինքի եւ նրա գործընկեր Սարգիս Սերոբյանի դեմ դատական հայց էր ներկայացվել հանրային գործերի նախարարությունից Հրանտ Դինքի հարցազրույցը կրկին անգամ տպագրելու համար, որում նա ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: «Անհեթեթ եւ վտանգավոր է այն, որ պատմական իրադարձությունը որպես «ցեղասպանություն» որակելն ընկալվում է որպես թուրքական ինքնության վիրավորանք»,-հայտարարել էր Դինքը 2007 թվականի հունիսին` այդ գործով առաջին լսումների ժամանակ:

Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվեց 2007 թվականի փետրվարի 19-ին 17-ամյա Օգյուն Սամաստի ձեռքով: