24 մարտի 2017 - 17:07 AMT
«Աերոֆլոտը» 1,5 անգամ կավելացնի դեպի Երևան չվերթները

Մարտի 26-ից «Աերոֆլոտ» ընկերությունն անցնում է չվերթների ամառային չվացուցակի, այդ կապակցությամբ չվերթները դեպի Երևան կավելանան:

«Աերոֆլոտի» ինքնաթիռները կթռչեն Երևան շաբաթական 42 անգամ նախկին 28-ի փոխարեն, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Ամառային շրջանում «Աերոֆլոտն» իր սեփական չվերթները կիրականացնի 138 ուղղությամբ՝ աշխարհի 51 երկիր: Նոր չվացուցակում 50 երթուղի կա ՌԴ տարածքում, 14՝ ԱՊՀ և 74՝ հեռավոր արտերկրում: