24 մարտի 2017 - 16:49 AMT
Ուժային եռամարտիկ Սերգեյ Ասատուրովը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Դանիայի Տիսթեդ քաղաքում անցկացված պաուերլիֆտինգի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի Հանրապետության ուժային եռամարտի (պաուերլիֆտինգ) հավաքականի անդամ, 74 կգ քաշային Սերգեյ Ասատուրովը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն:

Հայ մարզիկը սեղմում պառկած վարժությունում ցույց է տվել 162.5 կգ արդյունք՝ իրենից առաջ թողնելով միայն Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչին, տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

2017 թվականի ամռանը Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիան կանցկացնի սեղմում պառկած վարժության, իսկ աշնանը՝ եռամարտի ՀՀ առաջնությունը: Առաջնությունների արդյունքների հիման վրա ձևավորված հավաքականը Հայաստանի Հանրապետությունը կներկայացնի միջազգային կարևոր մրցաշարերում: