Դոհայում ընթանում է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը: Հայաստանի նեկայացուցիչներից ելույթ է ունեցել Արթուր Դավթյանը: Նա ևս երկու վարժությունում անցել է եզրափակիչ:
Հենացատկում Դավթյանը զբաղեցրել է 2-րդ տեղը, զուգափայտերում՝ 8-րդը՝ երկու վարժությունում էլ անցնելով եզրափակիչ:
Պտտաձողում հայ մարմնամարզիկը եղել է 16-րդը և չի հաղթահարել որակավորման փուլը, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:
Մարտի 24-ին և 25-ին կկայանան եզրափակիչները: Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը հանդես են գալու օղակներում, Արթուր Դավթյանը՝ նժույգթափում, ազատ վարժություններում, հենացատկում և զուգափայտերում:
Նժույգթափում Հարություն Մերդինյանը դուրս էր մնացել հետագա պայքարից դեռ նախնական մրցումներում: