11 հոկտեմբերի 2007 - 21:47 AMT
Մի շարք երկրներ չեն ցանկանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, զուտ Անկարայի հետ հարաբերությունների պատճառով
«Աշխարհում ոչ ոք չի կասկածում` ինչ է տեղի ունեցել հայերի հետ Թուրքիայում 1915 թվականին»,- հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Բրյուսելում ԵՄ Խորհրդի գլխավոր քարտուղար Հավիեր Սոլանայի հետ համատեղ ճեպազրույցին: Նրա խոսքերով, մի շարք երկրներ չեն ցանկանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, զուտ Անկարայի հետ հարաբերությունները չբարդացնելու պատճառով: «Թուրքիան մերժում է ցեղասպանության պատմական փաստը, սակայն դա չի նշանակում, որ նա պետք է այդ քաղաքականությունը փաթաթի այլ երկրներին»,- ասել է Քոչարյանը:

Նա համաձայն չէ այն անհանգստությունների հետ, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է վնասել հայ-թուրքական հարաբերություններին: «Անհնարին է բարդացնել հարաբերությունները, որոնք գոյություն չունեն»,- ասել է նախագահը: «Մենք պատրաստ ենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների եւ սկսել ծավալուն երկխոսություն թուրքական կողմի հետ մեր հարաբերությունների ապագայի մասին»,- հաստատել է Հայաստանի ղեկավարը, հաղորդում է «Իզվեստիյա»-ն: