25 մարտի 2017 - 12:52 AMT
Սերժ Թանկյանը Վեսթերոսի բալլադն է կատարել «Գահերի խաղը. Կենդանի համերգ» միջոցառման շրջանակում

Հայտնի ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը մարտի 23-ին մասնակցել է «Գահերի խաղը. Կենդանի համերգ» հատուկ միջոցառմանը Կալիֆորնիայի Ինգլվուդ նահանգում:

Երգիչը հանդես է եկել The Rains Of Castamere երգով՝ Վեսթերոսի հորինած բալլադի կատարմամբ, իսկ նրա գլխավերևում պատկերներ էին ցուցադրվում Լանիսթերի մասնակցությամբ, հայտնում է Astartaview.ru-ն:

Փետրվարին մեկնարկած տուրը, որն անցնելու է 28 քաղաքով, նվիրված է նվագախմբի և երգչախմբի կատարմամբ թեմատիկ երաժշտությանը 7 բեմի վրա, որոնք խորհրդանշում են Վեսթերոսի 7 թագավորությունը: Ելույթներն ուղեկցվում են «Գահերի խաղը» սերիալից կադրերի պրոեկցիայով:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: