25 մարտի 2017 - 17:00 AMT
Սարգսյանն աշխատանքային այցով Արցախում է

ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հայկական երկու հանրապետության փոխգործակցության շրջանակում մարտի 25-ին աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն:

Վերջին անգամ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղ էր այցելել 2016-ի դեկտեմբերի 08-11-ը: Նա Ստեփանակերտում հանդիպում էր ունեցել Ղարաբաղ այցելած Հայաստանի մշակույթի գործիչների հետ:

Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մշակույթի նախարարները: