Դոհայում անցկացված մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլի վերջին օրը՝ մարտի 25-ին, Հայաստանի ներկայացուցիչներից Արթուր Դավթյանը զուգափայտեր վարժությունում զբաղեցրել է 8-րդ տեղը:
Ավելի վաղ նա արծաթե մեդալ էր նվաճել հենացատկում: Դավթյանը պատվո հարթակին կանգնել էր նաև մարտի 24-ին՝ բրոնզե մեդալի արժանանալով նժույգ թափեր վարժությունում, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:
Եզրափակիչների առաջին օրը, Հայաստանի համար օղակներում ոսկե մեդալ էր նվաճել Արթուր Թովմասյանը:
Այսպիսով, Դոհայում հայ մարմնամարզիկները նվաճեցին մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ:
Այս մրցաշարում Հայաստանը ներկայացրել է 4 մարմնամարզիկ` Արթուր Թովմասյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և Հարություն Մերդինյանը:
Նժույգթափում 2016-ի Եվրոպայի չեմպիոն Մերդինյանը դուրս էր մնացել հետագա պայքարից դեռ նախնական մրցումներում: