27 մարտի 2017 - 09:02 AMT
Հանգստյան օրերին հակառակորդը 65 անգամ խախտել է հրադադարը

Մարտի 26-ին և լույս 27-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 340 կրակոց:

ԱՀ ՊՆ հաղորդմամբ, նախորդ օրը՝ մարտի 25-ին և լույս 26-ի գիշերը, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ևս 20 անգամ՝ այս անգամ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 250 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Կարդացեք նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Արցախ կատարած այցի մասի, որտեղ նա ասել է, թե «Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս»: