27 մարտի 2017 - 17:55 AMT
Global Finance ամսագիրն Ամերիաբանկը «Տարվա լավագույն բանկ» է ճանաչել

Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի 2017թ. «Տարվա լավագույն բանկ» Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից:

Վերջինս «Տարվա լավագույն բանկ» մրցանակը Ամերիաբանկին շնորհում է արդեն 6-րդ անգամ` 2012 թ.-ից ի վեր:

2017-ի փետրվարին Ամերիաբանկը Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի «Լավագույն ներդրումային բանկ 2017» մրցանակին:

Ամսագրի խմբագիրների կողմից հաղթողները որոշվել են մի շարք չափանիշներով, որոնցում ներկայացված են շուկայի մասնաբաժինը, գործարքների քանակը և ծավալը, սպասարկման որակը, մատուցվող խորհրդատվությունը, գործարքների կառուցվածքը, նորարարությունը, գնագոյացումը և այլն: