Manchester Evening News բրիտանական պարբերականը Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը 7 միավոր է գնահատել 10-ը հնարավորից:
«Մխիթարյանը արդարացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» անցումը 4-2-3-1 սխեմային, որը թիմը կիրառում է ընթացիկ մրցաշրջանում: Մխիթարյանը փայլուն է խաղում ինչպես կենտրոնում, այնպես էլ եզրային խաղում: Ընդ որում Մխիթարյանը վերադարձել է աքսորից ու մի քանի վնասվածքներից հետո»,- գրում է պարբերականը:
Նույն գնահատականն են ստացել նաև Դավիթ Դե Խեան, Սերխիո Ռոմերոն և Մարկո Ռոխոն, իսկ ամենաբարձր՝ 8 միավորին են արժանացել Անտոնիո Վալենսիան, Խուան Մատան ու Զլատան Իբրահիմովիչը:
ՄՅՈւ կիսապաշտպան Մայքլ Կարիկը, պատմելով հայ ֆուտբոլիստի հետ իր առաջին հանդիպման մասին, ասել է. Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կատարյալ ֆուտբոլիստ կդառնա անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ղեկավարությամբ:
«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Պրեմիեր լիգայի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստների քսանյակում է:Ըստ երկրպագուների հարցման, Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» 3 լավագույն տրանսֆերների թվում է ֆերգյուսոնի հեռանալուց հետո:
Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2016 թվականին: Նրա տեղափոխման համար անգլիական ակումբը 42 միլիոն եվրո է վճարել: